Կարծիք

08.04.2015 17:57


Թե լացս չգար, կծիծաղեի...

Թե լացս չգար, կծիծաղեի...

Կեսօրին մոտ էր: Դուրս եկա ծխախոտ գնելու (գիտեմ՝ ծխելը վնաս է առողջությանս): Հացի կրպակի մոտով անցնցնելիս մի տարեց կնոջ տեսա: Կանգնել, ձեռքի տոպրակը ծանր ու թեթև էր անում: Հետո ձեռքը տարավ ներս ու դուրս բերեց մի «բուխանկա» հաց ու էլի սկսեց ձեռքը վերև-ներքև անել: Հացը դուրս թռավ ձեռքից ու հայդե ասվալտի կողքի հողոտ տարածքի փոշիների մեջ: Չհասցրի մոտենալ, ինքը կռացավ վերցրեց ու սկսեց փոշին թափ տալով բարձրաձայնել.

–Անտերն էնքան թեթևա, որ ծտի պես ձեռքիցս թռավ,–ասես ինքն իր հետ խոսելով:
Ասեցի. «Մայրի՛կ, դա թող, նորը գնիր: Դա արդեն թռչունների փայն է»:
- Է՜ տղաս, վերջին 90 դրամս տվի, օղորմի վաճառողի հորը, 100 դրամանոցը 90 - ով տվեց:
...Ներսումս ինչ–որ բան կատարվեց....Հացը վերցրեցի, ձեռքով կտրեցի ու դրեցի մի քարի վրա՝ ասելով`
- Մայրի՛կ, ես նորը կգնեմ, սա թող ճնճղուկներին:
Մոտենալով կրպակին՝ 3 հատ գնեցի, երկուսը՝ իրեն, մեկը՝ ինձ համար (վաղուց այդ հացից չէի գնել):
- Շնորհակալ եմ տղաս. մի հատը նախաճաշին չի հերիքում...ասաց ու հեռացավ:
Հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի տուն տանել, կշռել: Ճանապարհին էլ զարմացել էի: Աջ ձեռքիս երկու տուփ ծխախոտը ավելի ծանր էր թվում, քան ձախ ձեռքիս «բուխանկան»: Տանը մարդ չկար, մոտեցա խոհանոցում դրված կշեռքին, որն անգործ կանգնած էր անհիշելի ժամանակներից: Հացը վրան դնելով՝ ապշեցի. կշեռքիս վեջը չեր...

Չգիտեի՝ լա՞լ, թե խնդալ...

Արտավազդ Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը