Լրահոս

08.04.2015 17:23


Ըստ նախարարի՝ Կառավարությունը Գևորգ Կոստանյանին չի կարող Պերմյակովի գործի մասին հարց տալ

Ըստ նախարարի՝ Կառավարությունը Գևորգ Կոստանյանին չի կարող Պերմյակովի գործի մասին հարց տալ

ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ թեև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մասնակցում է Կառավարության նիստերին, սակայն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մասին նրան հարց տալ իրավասու չեն։

–ՀՀ կառավարությունը գլխավոր դատախազին չի կարող հարցադրումներ անել, որոնք չեն մտնում իր իրավասության ոլորտի մեջ, և մտնում են քրեադատավարական ընթացակարգեր։ Քննությունն ընթանում է. հույս ունեմ, որ ականատես կլինենք արդարացի և օրինական լուծման,–նշել է նախարարը։

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի», «Նախախորհրդարանի» և «100–ամյակն առանց ռեժիմի» անդամների ձերբակալություններին, նախարարը նշել է. «Ձեռնպահ կմնամ որևէ հայտարարություն անելուց՝ նկատի ունենալով՝ հետաքննություն է ընթանում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը