Տնտեսական

08.04.2015 17:04


Ռուբեն Հակոբյան. ««Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում տեղի չի ունեցել»

Ռուբեն Հակոբյան. ««Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում տեղի չի ունեցել»

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության ու չափի հիմնավորվածության և « Հայռուսգազարդ » ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝
1. 2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 5. 81 հոդվածներին, « Բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 1. 2 և 11 հոդվածների, և « Պետական պարտքի մասին » ՀՀ օրենքներին:
2. «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել:

Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին » ՀՀ օրենքի 4.1 և 24.2 հոդվածները:
Ռուբեն Հակոբյան

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն

ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը