Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի:
ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության եւ մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը եւ այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները:
ՀՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«ՀԱԿ» խմբակցություն
«ՀՅԴ» խմբակցություն
«Օրինաց երկիր» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն