Լրահոս

08.04.2015 15:51


Բռնվել է խոշոր չափերի հասնող թմրամիջոցն ապօրինի իրացնող հատուկ ծառայություն իրականացնող անձը

Բռնվել է խոշոր չափերի հասնող թմրամիջոցն ապօրինի իրացնող հատուկ ծառայություն իրականացնող անձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀարդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկծառայություն իրականացնող անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել ևդատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:

Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել էհեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը