Լրահոս

08.04.2015 19:17


Կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Ուշադրություն
Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:
Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը