«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հաջորդ ակցիան՝ ապրիլի 10–ին
Այսօր Էրեբունի վարչական շրջանի դատարանի հարևանությամբ գտնվող ձերբակալված անձանց պահման վայրի մոտ պահանջի հավաք է իրականացրել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը։ Վերջինի անդամները և համախոհները պահանջեցին անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, «նախախորհրդարան»–ի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավորներ Արամ Հակոբյանին, Հովհաննես Ղազարյանին, շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին։
Հայտարարվել է, որ բողոքի հաջորդ գործողությունը տեղի կունենա ապրիլի 10–ին՝ ժամը 14։00–ին, Քննչական կոմիտեի շենքի մոտ։
Հենց այդ օրն է լրանում ձերբակալված անձանց պահման 72 ժամը։

7or.am