Լրահոս

08.04.2015 13:16


Հանդիպում Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների հետ

Հանդիպում Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների հետ
Սույն թվականի ապրիլի 8-ին՝ մոտ ժամը 09.30-ի սահմաններում, դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ:
Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել իրեն ապօրենի ձերբակալելու համար:
Միաժամանակ, դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգի վրա:
Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից:
Դիտորդական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը