Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման... FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած, ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը, թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց, մենք՝ ըմբիշներս, ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝ չնայած քաղաքական լարված դրությանը... Հասկանում եմ, որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել, և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել, բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները՝ թե՛ հունահռոմեական, թե՛ ազատ ոճի, վախենում են ինչ–որ մի երկրում մրցելուց... Կրկնում եմ, որ ավելի հասկանալի լինի՝ վախեցողները 2007-ին էլ չէին գնա։ Հիմնական պատճառը ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանշային առաջնությունն է, որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։
Վախեցողները 2007-ին էլ չէին գնա
Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման...
FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած, ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը, թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց, մենք՝ ըմբիշներս, ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝ չնայած քաղաքական լարված դրությանը...
Հասկանում եմ, որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել, և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել, բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները՝ թե՛ հունահռոմեական, թե՛ ազատ ոճի, վախենում են ինչ–որ մի երկրում մրցելուց...
Կրկնում եմ, որ ավելի հասկանալի լինի՝ վախեցողները 2007-ին էլ չէին գնա։
Հիմնական պատճառը ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանշային առաջնությունն է, որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից