Լրահոս

08.04.2015 12:27


ԱԺ–ն ընդունեց 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու օրինագիծը

ԱԺ–ն ընդունեց 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու օրինագիծը

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության է դրվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների նախագծի փաթեթը երկրորդ և ամբողջական ընդունելու հարցը:

Համաձայն այս փոփոխությունների՝ 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:

Օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2017 թվականից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը