Լրահոս

15.10.2009 14:35

Գլխավոր մարքսիստի կանխատեսումները

Գլխավոր մարքսիստի կանխատեսումները

-Այս պայմանագրի անմիջական հետևանաքը կլինի այն, ինչպես Հիլարի Քլինթոնը հայտնեց մեկ շաբաթ առաջ, որ «ստատուս քվոն» երկար պահպանվել չի կարող, անմիջապես պետք է ձեռնամուխ լինլ 5 գավառների հանձնման պրոցեսին։ Ալիևն էլ այնտեղից արձագանքեց, որ այդ հարցն արդեն լուծված է։ Եվ ահա, գաղտնի դիվանագիտության արդյունքները, որոնք մենք կանխատեսում էինք, իրականություն դարձան,- խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սպասվող իրադարձությունների մասին՝ ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ սփյուռքն առանձանանալու է ՀՀ-ից և որպես հայ դատի ու պահանջատիրության սուբյեկտ՝ հարցը իր ձեռքն է առնելու, իսկ Արցախը հետևելու է սփյուռքի օրինակին։

-Եկել է մի պահ, որ Արցախը  կասի, թե  ինքն է այդ 7 գավառների ճակատագիրը որոշողը, և ոչ ոքի թույլ չի տա իր  փոխարեն աճուրդի հանել իր տարածքները, որ ինքն է ապահովելու իր տարածքային ամբողջականությունն ու ֆիզիկական, կենսաբանական անվտանգությունը,-ասել է գլխավոր մարքսիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։