Աշխարհ

08.04.2015 11:25


Իրանը ՄԱԳԱՏԷ–ին հաշվետվություն կներկայացնի յուրաքանչյուր եռամսյակը մեկ

Իրանը ՄԱԳԱՏԷ–ին հաշվետվություն կներկայացնի յուրաքանչյուր եռամսյակը մեկ

Իրանն ամեն եռամսյակը մեկ պետք է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իր միջուկային ծրագրի մասին հաշվետվություն ներկայացնի։

Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն։

Վերջինի խոսքերով՝ միջազգային հսկիչները հնարավորություն կունենան ստուգումներ իրականացնելու Իրանի տարածքում գտնվող միջուկային ցանկացած օբյեկտում՝ այդ մասին իշխանություններին հայտնելով այցից երկու ժամ առաջ:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Լոզանում Իրանի և «վեցնյակի» բանակցություններում վերջապես համաձայնություն արձանագրվեց։

Ըստ այդմ՝ Իրանը 10 տարով 2/3-ով պետք է կրճատի ուրանի հարստացման ծավալները, ԱՄՆ–ը և ԵՄ–ն էլ կհանեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ ՄԱԿ ԱԽ–ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ամբողջությամբ կչեղարկվեն «վեցնյակի» բոլոր պահանջները կատարելուց հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը