Աշխարհ

08.04.2015 10:50


Բեռլինում գազի հարցով եռակողմ բանակցություններ են սպասվում

Բեռլինում գազի հարցով եռակողմ բանակցություններ են սպասվում

Ապրիլի 14–ին Բեռլինում կսկսվեն գազի հարցով եռակողմ՝ ՌԴ–Եվրահանձնաժողով–Ուկրաինա, բանակցությունները։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա–Քաիսա Իթքոնենը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս չի ակնկալում էներգաերկխոսության վերականգնում ԵՄ–ի և ՌԴ–ի միջև մինչև Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածութունների կատարումը, բայց արդեն պատրաստ է պայմաններ սահմանել հետագա համաձայնագրերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը