Աշխարհ

08.04.2015 10:36


Ուկրաինայի նախագահի որդին վթարի է ենթարկվել

Ուկրաինայի նախագահի որդին վթարի է ենթարկվել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին՝ Ալեքսանդրը, վթարի է ենթարկվել։ Ուկրաինական «Forbes»–ը գրում է, որ նրա զրահապատ «BMW 3»–ին հարվածել է «Mitsubishi L200»–ը, որում եղել են «Ազով» գումարտակի ծառայողները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պյոտր Պորոշենկո» խորհրդարանական դաշինքի ղեկավար Յուրի Լուցենկոյի որդին ևս վթարի էր ենթարկվել։ Նրա վարած մեքենային բախվել էր «Daewoo Lanos»–ը, որի ղեկին ՆԳՆ 25-ամյա աշխատակից է եղել։ Վթարի հետևանքով ոստիկանը զոհվել է, իսկ Լուցենկոյի որդին թեթև վնասվածքներ է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը