Աշխարհ

08.04.2015 10:30


Թուրքիայում սկսել է թույլատրվել զուգարանի թղթի օգտագործումը

Թուրքիայում սկսել է թույլատրվել զուգարանի թղթի օգտագործումը

Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը, որը հանդիսանում է երկրի գերագույն կրոնական մարմինը, հատուկ կրոնական հրովարտակ՝ ֆեթվա է արձակել, որը թույլատրում է զուգարանի թուղթ օգտագործել:

Իսլամական հրովարտակում, սակայն շեշտվում է, որ մաքրության առաջնային աղբյուրը պետք է ջուրը լինի, ինչպես ընդունված է մահմեդական երկրներում։

Այդպիսով, ինչպես գրում է «Hurriyet»-ը, Թուրքիայում զուգարանի թղթի օգտագործումը թույլատրվել է դրա հայտնագործումից 158 տարի անց:

Այս խորագրի վերջին նյութերը