Աշխարհ

08.04.2015 09:30


ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ամերիկացիների հեռախոսազրույցները 1992–ից

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ամերիկացիների հեռախոսազրույցները 1992–ից

ԱՄՆ թմրամիջոցների տարածման դեմ պայքարող վարչությունը հավաքել է ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերի տվյալներ 1992–ից։

Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «USA today»–ին հղումով։

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը սկսել է գաղտնի ձայնագրել ամերիկացիների միջազգային հեռախոսազրույցները սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից համարյա 10 տարի առաջ։

Երկու տասնամյակ շարունակ արդարադատության նախարարությունը և թմրամիջոցների տարածման դեմ պայքարող վարչությունը տեղեկատվություն են հավաքել ԱՄՆ–ից բոլոր հեռախոսազանգերի մասին 116 երկրում։

Քննիչները հեռախոսազրույցների ձայնագրություններն օգտագործել են՝ լրտեսելու ԱՄՆ–ում թմրամիջոցներ տարածողներին։

Արդարադատության նախարարությունը փետրվարին խոստովանել է, որ տեղեկատվություն իսկապես հավաքվել է հեռախոսազանգերի մասին, բայց գործողության ծավալները մինչ օրս վերջնականապես բացահայտված չեն։

Ժամանակի ընթացքում փոփոխվել է այն երկրների ցանկը, որոնցում լրտեսվել են զանգերը, սակայն այդ ցուցակում մշտապես եղել են Կանադան, Մեքսիկան, Կենտրոնական և Հարավային Ամերիկաների երկրների մեծ մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը