Լրահոս

15.10.2009 14:11

Դավիթ Հակոբյան. «Հանրապետականների պրոտոտիպը, կնքահայրը կամ նախահայարը ՀՀՇ–ն է»

Դավիթ Հակոբյան. «Հանրապետականների պրոտոտիպը, կնքահայրը կամ նախահայարը ՀՀՇ–ն է»

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ իշխանությունները դիվանագիտության մեջ տանուլ են տվել, և իշխանափոխությունն այսօր պատմական անհրաժեշտություն է։

-Իշխանափոխություն՝ ոչ միայն վարչախմբի առումով, այլ նաև առաջին հերթին նոր գաղափարական սերնդափոխության առումով։ Այդ իսկ պատճառով ՀՀՇ-ի կամ այդ հարթակի տղաների (խոսքը ՀԱԿ-ի մասին է-7or) ժամանակներն անցել են։ Ես կարող եմ հստակ ասել, որ հանրապետականների պրոտոտիպը, կնքահայրը կամ նախահայրը ՀՀՇ-ն է։ Այնպես որ, երկու կուսակցություններն էլ բացարձակապես նույն գաղափարախոսությունն ու նույն լիբերալ տնտեսական քաղաքականությունն են վարում,-ասել է նա։

Ըստ Դավիթ Հակոբյանի՝ այսօր ազգային շահերը պահանջում են սկզբունքորեն նոր ազգային գաղափարախոսություն և նոր «լիդեր»։

-Այս առումով ՀՀՇ-ն և Դաշնակցությունը վաղուց իրենց սպառել են։ Երկուսն էլ, հատկապես առանձին-առանձին, կրիտիկակական զանգված  փողոց դուրս բերելու ի զորու չեն։ Ժամանակն է՝ նոր անահտականություններ արենա դուրս գան, սա է խնդիրը,-ասել է գլխավոր մարքսիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։