Ապրիլի 7-ին՝ ժամը 17.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 56ա հասցեում գտնվող «Բեգլարյան» ԲԿ-ի վերելակը նկուղային և առաջին հարկերի միջակայքում խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում (8 հոգի). անհրաժեշտ է օգնություն:
Կապ է հաստատվել «Բեգլարյան» ԲԿ-ի ծննդատուն, որտեղից հավաստիացրել են, որ վերելակի մասնագետը մոտենում է, առայժմ փրկարարների օգնության կարիքը չկա:
Ժամը 18.34-ին կրկին կապ է հաստատվել «Բեգլարյան» ԲԿ-ի ծննդատուն, որտեղից հաղորդել են, որ քաղաքացիներին վերելակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 18.34-ին այլ հասցեից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հսկողություն` մինչ վերելակի մասնագետի մոտենալը:
Վերելակի մասնագետը վերացրել է խափանումը, քաղաքացիներն ինքնուրույն դուրս են եկել վերելակից:
Վերելակը խափանվել է, 8 հոգի մնացել է ներսում