Ապրիլի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց:
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը` այնքանով, որքանով ապաքինվածին հնարավորություն չի ընձեռում անձամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հովածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՍԴ–ն քննել է ՄԻՊ–ի դիմումի հիման վրա գործը

ՍԴ մամուլի ծառայություն