Աշխարհ

07.04.2015 17:12


Էրդողանն ու Ռոուհանին քննարկել են Թուրքիային մատակարարվող գազի հարցը

Էրդողանն ու Ռոուհանին քննարկել են Թուրքիային մատակարարվող գազի հարցը

Թուրքիան և Իրանն առևտրաշրջանառությունը պատրաստ են հասցնել մինչև 30 մլրդ դոլարի։ Թեհրանում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Այժմ այդ երկու երկրների առևտրաշրջանառություն ավելի քան 14 մլրդ դոլար է։

Էրդողանը նաև հավելել է, որ Իրանն ու Թուրքիան առևտուրը պետք է իրականացնեն իրենց ազգային փոխարժեքներով։

Ինչպես հաղորդում է «TRT Haber»–ը, որ այս այցի ընթացքում Թուրքիան և Իրանն ընդհանուր առմամբ 8 միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։

Նշվում է նաև, որ Անկարան հույս ունի՝ Թուրքիային մատակարավող գազի հարցում Իրանը զեղչ կանի։ Էրդողանն այսօրվա ասուլիսում ընդգծել է, որ ամենաթանկ գազը Թուրքիան գնում է հենց Իրանից։

«Եթե Իրանը զեղչ անի, Անկարան կարող է մեծացնել գազի գնման ծավալները»,–ասել է Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը