Քաղաքական

07.04.2015 16:55


ԵՄ ներկայացուցիչ. «Մենք տեսնում ենք անպատժելիության խնդիր ՀՀ–ում»

ԵՄ ներկայացուցիչ. «Մենք տեսնում ենք անպատժելիության խնդիր ՀՀ–ում»

Հայաստանին ներկայացվել են հանձնարարականներ, որոնք պետք է կատարվեն 2015-ի ընթացքում: Դրանցից ամենակարևորն ընտրական բարեփոխումներն են: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել ԵՄ արևելյան քաղաքական ծրագրի գործողությունների իրականացման ոլորտում, դեռևս անելիքեր կան մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտում:

«Դատական համակարգի հանդեպ շարունակում է անվստահության մթնոլորտը, կոռուպցիայի դեմ պայքարը մնում է հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Ըստ Դիդենկոյի՝ ընտրական այնպիսի օրենսդրություն պետք մշակվի, որը կհամապասխանի ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի պահանջներին։ Ընդ որում, դա պետք է արվի մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

Բանախոսը կարևորել է նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, գենդերային հողի վրա բռնությունն արգելող օրենքի ընդունումը:

«Մենք տեսնում ենք նաև անպատժելիության խնդիր Հայաստանում: Պահանջում ենք, որ կառավարությունն անաչառ քննություն ապահովի բոլոր այն դեպքերում, երբ տեղի են ունեցել հարձակումներ ակտիվիստների վրա: Մեր օրակարգում ներառված են նաև 2008-ի մարտի 1–ի դեպքերը»,- նշել է Դիդենկոն:

Վերջինի հավաստմամբ՝ իրենց զեկույցները հիմնական քաղաքական փաստաթուղթն են, գործիքը Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների վերանայման համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը