Իրավապահները զենք են փնտրել Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում (տեսանյութ)
«Ազատության» այցելության պահին Ժիրայր Սեֆիլյանն արդեն իրավապահների ավտոմեքենայում էր, իսկ նրա եղբորը՝ Թորոսին, ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում էին դեպի ծառայողական ավտոմեքենա։
Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանորը պատմեց, որ նախքան ամուսնուն և նրա եղբորը բերման ենթարկելը, խուզարկել էին իրենց բնակարանը։
«6.45-ին դուռը զարնվեցավ մի քանի անգամ, իհարկե, մենք դեռ քնած էինք անկողնում, Ժիրայրը նայեց և ասաց՝ ինչ-որ միլիցիաներ են, երեխեքին արագ տեղեկացրու, որ չվախենան, որովհետև Բերձորից հետո մանավանդ փոքր երեխան շատ էր վախենում ոստիկաններից։ Ոտքի ելանք, հավաքվեցին, դուռը բացեցինք, 15 հոգով՝ ավտոմատով ներս մտան»,- պատմեց Նանոր Սեֆիլյանը։
Քննիչը ներկայացրել էր խուզարկության որոշումը և հայտնել, որ զենք են փնտրում։
«Տունը խուզարկեցին, իհարկե, մենք տանը զենք չունենք, դանակ գտան, Ժիրայրի զինվորական իրերը գտան, էն տարիների ուսապարկը, ջրամանը և մի փոքր դանակ, որը մեկը նվիրել էր իրեն, դուբինկա... տարան դրանք»,- ասաց Սեֆիլյանի կինը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։