Լրահոս

07.04.2015 19:43


Երևանի անվճար ուրախությունները (լուսանկարներ)

Երևանի անվճար ուրախությունները (լուսանկարներ)

«Ճգնաժամի, պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման համապատկերին բավական գրավիչ է դարձել ուղևորությունը Հայաստան»,–գրում է «moya-planeta»–ն՝ իր ընթերցողներին առաջարկելով Երևանում անվճար ժամանակ անցկացնելու 7 միջոց։

Դրանք են՝

1.Սովորել հայկական պարեր։

Մայիսից սեպտեմբեր «Կասկադ» համալիրի մոտ, մյուս ամիսներին՝ «Նարեկացի» մշակութային կենտրոնում զբոսաշրջիկները կկարողանան ընդհանուր պատկերացում կազմել հայկական ավանդական պարերի մասին՝ սովորելով նաև մի քանի շարժում։

2.Տեսնել՝ ինչպես են լավաշ թխում։

Սա իսկական ծիսակատարություն է։ Պատահական չէ, որ լավաշ թխելու արարողությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՈ–ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։

3. Զբոսնել Վերնիսաժում։

Այստեղ կգտնեք հնագույն գորգեր, ձեռագործ զարդեր։ Աշխատանքների քանակով Վերնիսաժը կարող է մրցել լավագույն թանգարանների հետ։ Սակայն ի տարբերություն վերջինների՝ այստեղ հնարավորություն կունենաք ոչ միայն լուսանկարելու ցուցանմուշները, այլև դիպչելու դրանց։

4. Այցելել քաղաքային պանթեոն՝ հայ անվանի գործիչների գերեզման։

«Գերեզման» բառը թեև թախիծ է առաջացնում, բայց պետք է նշել, որ այստեղ գալիս են ոչ թե արտասվելու, այլ խոնարհվելու համար. աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյան, ռեժիսոր Սերգեյ Փարաջանով, գրող Վիլյամ Սարոյան, դերասան Ֆրունզիկ Մկրտչյան... ամեն մի շիրիմ այստեղ կարծես հայ հանճարների քարե հանրագիտարանի մի էջ լինի։

5. Անվճար այցելել թանգարաններ։

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մայրաքաղաքային թանգարանների մեծ մասում մուտքն ազատ է։

6. Զգալ՝ ինչպես Իրանում։

Իրանը Երևանից բաժանում է 400 կմ, բայց այդ երկրի գունագեղությունը տեսնելու համար բավական է ներս մտնել մզկիթի երփներանգ դարպասներից։ 1766–ին հիմնված «Կապույտ մզկիթը» տարածաշրջանի ամենամեծ ու գեղեցիկ նմանատիպ կառույցներից է։

Հաճելի անակնկալ կլինի նաև մզկիթում պարսկերենի անվճար դասընթացներին մասնակցելը։

7. Հայտնվել «դալաններում»։

Այս առաջարկն արտառոց կարող է հնչել, բայց շենքի կամարներից՝ «դալաններից» վախենալու պատճառ չկա. դրանք վառ գույներով նկարազարդված են նկարչական քոլեջի ուսանողների կողմից։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը