Ռ. Բաբայան. «Այսօր Ծիծեռնակաբերդ գնալուն վերաբերվում են իբրև միջոցառման»
Այսօր Ծիծեռնակաբերդ գնալուն, Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվում են իբրև միջոցառման։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Անդրադառնալով վերջերս ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդ գնալուն՝ բանախոսը նկատել է, որ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր պետք է գնալ ընտանիքներով, այլ ոչ թե կուսակցություններով։
«Երկար տարիներ աշխատել եմ Ծիծեռնակաբերդի տարածքում։ Ասեմ՝եզակի էր լինում, երբ մարդիկ ժպիտները դեմքներին գալիս էին հուշահամալիր: Հիմնականում տեսնում էի մտահոգ մարդկանց»,- ասել է ասուլիսի մյուս բանախոս, երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը։
Ռ. Բաբայան. «Այսօր Ծիծեռնակաբերդ գնալուն վերաբերվում են իբրև միջոցառման»
Այսօր Ծիծեռնակաբերդ գնալուն, Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվում են իբրև միջոցառման։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Անդրադառնալով վերջերս ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդ գնալուն՝ բանախոսը նկատել է, որ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր պետք է գնալ ընտանիքներով, այլ ոչ թե կուսակցություններով։
«Երկար տարիներ աշխատել եմ Ծիծեռնակաբերդի տարածքում։ Ասեմ՝ եզակի էր լինում, երբ մարդիկ ժպիտները դեմքներին գալիս էին հուշահամալիր: Հիմնականում տեսնում էի մտահոգ մարդկանց»,- ասել է ասուլիսի մյուս բանախոս, երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը։
7or.am