Լրահոս

07.04.2015 13:27


Հերմինե Նաղդալյան. «Ծաղիկներով ևս կարելի է դժգոհությունը կամ պայքարն արտահայտել Ցեղասպանությունների դեմ»

Հերմինե Նաղդալյան. «Ծաղիկներով ևս կարելի է դժգոհությունը կամ պայքարն արտահայտել Ցեղասպանությունների դեմ»

ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադառնալով օրեր առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ու ՀՀԿ-ական կանանց խրախճանքին՝ ասաց.

«Բոլոր հայ կանանց շնորհավորում եմ և անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը երբ էլ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի է այնտեղ ներկայանալու…. Ես մտքիս ծայրով անգամ չեմ կասկածում, որ, օրինակ, այս երիտասարդ, սիրունիկ աղջիկը կհամարի, որ կարելի է գնալ ու անմար կրակի մոտ զվարճանալ, ու եթե ձեզնից որևէ մեկն այդպես կանի, այդ դեպքում ինքն իրավունք ունի դա վերագրել մեկ ուրիշին: Մեծ միջոցառում է եղել. մեր նախատեսած 3000 մարդուց շատ ավելին է ներկա եղել, և նախապատրաստական աշխատանքը երկար է տևել…. Դուք պատկերացնում եք, չէ՞, որ հուշահամալիր բարձրանալը երկար ժամանակ է տևում, 3000-ից ավելի մարդկանց կուտակվելը ևս տևում է բավականին ժամանակ. կանայք էին եկել հանրապետության տարբեր մարզերից, էդ շաբաթ օրով` Զատկին ընդառաջ, կանայք թողել էին իրենց գործերն ու եկել, իրենք էլ էին հավատում, որ աստվածահաճո բան էին անում, և այդ պահին իրար դիմավորում էին, ժպտում էին, դա ոչ թե բուն միջոցառումն էր, այլ միջոցառման նախապատրաստական մասն էր»,-ասաց Նաղդալյանը:

«Zham.am»-ի այն դիտարկմանը, թե վերև պարզած ծաղիկները հարսանյաց արարողության ժամանակ ծաղիկ նետելու արարողություն էին հիշեցնում, Նաղդալյանը չհամաձայնեց, և նյարդայնացած հակադարձեց.

«Ծաղիկները որևէ հարսանյաց արարողություն չէին հիշեցնում. ծաղիկներով ևս կարելի է դժգոհությունը կամ պայքարը ցեղասպանությունների դեմ արտահայտել. ծաղիկները խնդրեցի, որ բոլորը բարձրացնեն, որ համոզվեմ՝ բոլորը ծաղիկներ ունեն»:

Հարցին, թե դպրոցի որոշ տնօրենների պարտադրվել է, որպեսզի մասնակցեն միջոցառմանը, Նաղդալյանն ասաց, որ ինքը որևէ լծակ չունի ուսուցիչներին հուշահամալիր բերելու համար.

«Էս ամեն ինչը գալիս է նրանից, որ մարդիկ ունեն պայքարի, հակադարձելու` քաղաքական, կուսակցական, անձնական խնդիրներ, և ես առաջարկում եմ ձեզ ուրիշ թեմաներ գտնել»,-ասաց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»։

Այս խորագրի վերջին նյութերը