Լրահոս

07.04.2015 12:15


Գանձակում սկսվել է գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանի դատավարությունը

Գանձակում սկսվել է գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանի դատավարությունը

Ադրբեջանական «Kəpəz TV»-ի փոխնացմամբ՝ Ադրբեջանի Գանձակի (Գյանջի) շրջանի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ, սկսվել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական դատական նիստը:

Բաղդասարյանը գտնվում է թիվ 2 քննչական առանձնախցում: Նախապատրաստական դատավարության ժամանակ էլ կորոշվի դատավարության բաց կամ փակ լինելու մասին, որով էլ պայմանավորված է լրատվամիջոցների լուսաբանումը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել, թե, իբր, դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի (Ակնա) ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, իսկ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերեվարվել է: ԼՂ ՊԲ–ն էլ, հերքելով այդ լուրերը, հայտարարել էր, որ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի պատճառով ժամանակավորապես հեռացրել է նրան ծառայությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը