Տնտեսական

07.04.2015 11:59


Պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2.29մլն.դրամ

Պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել  2.29մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից30-03-03.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.12մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 550.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 160.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտի և Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349,86 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ավազի հանման և կուտակման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 2,7 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության համապատասխան բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված արտույտի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում առգրավված 135 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթահամալիր:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 5 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Իջևանի «ՍՈՍ» մանկական ավանին:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 10.0գծամետր ձկնորսական ցանց և 15 հատ տարբեր տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.29մլն.դրամ:


ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը