Բաղրամյան 26–ի դիմաց տեղի է ունեցել նաիրիտցիների ցույցը (լրացված)
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին աշխատակիցների հերթական բողոքի ակցիան։
Ավելի վաղ գրել էինք, որ աշխատողները հայտնել են Բաղրամյան 26–ի դիմաց նաև անժամկետ նստացույց սկսելու պատրաստակամության մասին։
Փետրվարին կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ վերջնահաշվարկ անել և մարել շուրջ երկու տարվա հասնող աշխատավարձի պարտքը։
...
Քիչ առաջ տեղեկացանք, որ ցուցարարները սկսել են աստիճանաբար ցրվել։ Գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարել է, որ ապրիլի 17–ինկհավաքվեն Կառավարության դիմաց. այդ օրն է վարչապետը խոստացել նոր տեղեկություններ հաղորդել աշխատավարձի պարտքերի մարման ժամկետների վերաբերյալ։ Մինչ այդ նաիրիտցիները ժամանակավորապես կդադարեցնեն ցույցերը։
Բաղրամյան 26–ի դիմաց տեղի է ունեցել նաիրիտցիների ցույցը (լրացված)
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին աշխատակիցների հերթական բողոքի ակցիան։
Ավելի վաղ գրել էինք, որ աշխատողները հայտնել են Բաղրամյան 26–ի դիմաց նաև անժամկետ նստացույց սկսելու պատրաստակամության մասին։
Փետրվարին կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ վերջնահաշվարկ անել և մարել շուրջ երկու տարվա հասնող աշխատավարձի պարտքը։
...
Քիչ առաջ տեղեկացանք, որ ցուցարարները սկսել են աստիճանաբար ցրվել։ Գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարել է, որ ապրիլի 17–ին կհավաքվեն Կառավարության դիմաց. այդ օրն է վարչապետը խոստացել նոր տեղեկություններ հաղորդել աշխատավարձի պարտքերի մարման ժամկետների վերաբերյալ։ Մինչ այդ նաիրիտցիները ժամանակավորապես կդադարեցնեն ցույցերը։
7or.am