Թուրքական իշխանությունները վերականգնել են մուտքը «Twitter»
Թուրքական իշխանությունները վերականգնել են մուտքը «Twitter»։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սոցցանցի ղեկավարությունը կատարել է Թուրքիայի դատական իշխանությունների պահանջները։
Ստամբուլի դատարանը պահանջել էր սոցիալական ցանցից հեռացնել հանրությանը հասանելի նյութերը՝ կապված նախորդ շաբաթ զինյալների կողմից պատանդ վերցված թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի գործի հետ։ Տարածված լուսանկաներն ու տեսանյութերը թուրքական իշխանությունները համարել են ծայրահեղական խմբավորման գործունեության քարոզ։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել մարտի 31–ին. զինված ահաբեկիչները 6 ժամ սեփական աշխատասենյակում պատանդ են պահել դատախազին։ Վերջինը իրավապահների հատուկ գործողության ժամանակ վիրավորվել էր ու մահացել։
«YouTube»–ը, որտեղ նույնպես արգելված նյութեր կային, շարունակում է արգելափակված մնալ։«Facebook»–ը չի արգելափակվել շնորհիվ ընկերության ղեկավարության կողմից արագորեն իշխանությունների արգելած տեսանյութերն ու լուսանկարները հեռացնելու։
«Haber Turk»–ը նշում է, որ պատասխանատվության են ենթարկվել նաև լուսանկարները ցուցադրող մի շարք լրատվամիջոցներ։
Թուրքական իշխանությունները վերականգնել են մուտքը «Twitter»
Թուրքական իշխանությունները վերականգնել են մուտքը «Twitter»։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սոցցանցի ղեկավարությունը կատարել է Թուրքիայի դատական իշխանությունների պահանջները։
Ստամբուլի դատարանը պահանջել էր սոցիալական ցանցից հեռացնել հանրությանը հասանելի նյութերը՝ կապված նախորդ շաբաթ զինյալների կողմից պատանդ վերցված թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի գործի հետ։ Տարածված լուսանկաներն ու տեսանյութերը թուրքական իշխանությունները համարել են ծայրահեղական խմբավորման գործունեության քարոզ։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել մարտի 31–ին. զինված ահաբեկիչները 6 ժամ սեփական աշխատասենյակում պատանդ են պահել դատախազին։ Վերջինը իրավապահների հատուկ գործողության ժամանակ վիրավորվել էր ու մահացել։
«YouTube»–ը, որտեղ նույնպես արգելված նյութեր կային, շարունակում է արգելափակված մնալ։ «Facebook»–ը չի արգելափակվել շնորհիվ ընկերության ղեկավարության կողմից արագորեն իշխանությունների արգելած տեսանյութերն ու լուսանկարները հեռացնելու։

7or.am