Աշխարհ

07.04.2015 09:23


Իսլամիստները 300 քուրդ են առևանգել Սիրիայի հյուսիսում

Իսլամիստները 300 քուրդ են առևանգել Սիրիայի հյուսիսում

Իսլամիստ ծայրահեղականները նախօրեին 300 խաղաղ քուրդ բնակիչ են առևանգել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին գրում է «EFE»–ն՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Նաուֆ Ջալիլին հղումով։

Նրա խոսքերով՝ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ քրդերն ավտոբուսներով ուղևորվում էին Հալեպից Դամասկոս։

Ներկայումս հայտնի չէ՝ քրդերին առևանգող ապստամբները որ իսլամիստական խմբավորումից են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը