Կինոռեժիսոր. «Դեգրադացված մի զանգված սպառում է տարօրինակ մի բան»
Այսօր ինչ ֆիլմ ասես՝ կինոթատրոններում ցուցադրում են. դա պետք է արգելվի, և տարիքային ցենզ սահմանվի: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ շեշտելով, որ առավել քան հրատապ է դարձել Կինոյի մասին օրենքի անհրաժեշտությունը։ Այն հեշտություն կմտցնի հայկական կինոարտադրության մեջ, կլուծի նաև հարկային համակարգի խնդիրները։
Կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի խոսքերով էլ՝ այսօրվա հանդիատեսը՝ դեգրադացված մի զանգված, սպառում է տարօրինակ մի բան:
Ըստ նրա՝ այսօր «Հայֆիլմ»-ում անմխիթար վիճակ է. դրա համար պիտի պատասխան տրվի, և այն հետ վերադարձվի պետությանը:
Դերասան Միքայել Պողոսյանն էլ նկատել է, որ այսօր կինո նկարում են նրանք, ովքեր գումար են հայթայթում.
«Մենք հոգնել ենք դռներ թակելուց, գումարներ հայթայթելուց։Այսօր խուտուտչիների մի տարափ է մեր գլխին թափվել, այս «կվնշիկների»:Ասացի՝ գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, 15 րոպեից փախա, ինչի՞ մասին է խոսքը»։
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանն էլ, կարևորելով կինոյի մասին օրենքը, ասել է. «Լավ կլինի, որ օրենքով սահմանափակում լինի, որն ամեն մեկի մուտքը թույլ չտա կինո: Այո՛, ցենզուրա, իսկ ինչո՞ւ ոչ: Խոսքը սովետական ցենզուրայի մասին չէ. պարզապես գոնե մի քիչ «պլենտուզի» մակարդակից բարձր լինի»։
Անդրադառնալով սերիալներին՝ Ալեքսանդր Խաչատրյանը նկատել է, որ կան լավ ու վատ գործեր. եթե պատահական մարդիկ այնտեղ չլինեն, սերիալն էլ գեղարվեստական արժեք կունենա:
Կինոռեժիսոր. «Դեգրադացված մի զանգված սպառում է տարօրինակ մի բան»
Այսօր ինչ ֆիլմ ասես՝ կինոթատրոններում ցուցադրում են. դա պետք է արգելվի, և տարիքային ցենզ սահմանվի: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ շեշտելով, որ առավել քան հրատապ է դարձել Կինոյի մասին օրենքի անհրաժեշտությունը։ Այն հեշտություն կմտցնի հայկական կինոարտադրության մեջ, կլուծի նաև հարկային համակարգի խնդիրները։
Կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի խոսքերով էլ՝ այսօրվա հանդիատեսը՝ դեգրադացված մի զանգված, սպառում է տարօրինակ մի բան:
Ըստ նրա՝ այսօր «Հայֆիլմ»-ում անմխիթար վիճակ է. դրա համար պիտի պատասխան տրվի, և այն հետ վերադարձվի պետությանը:
Դերասան Միքայել Պողոսյանն էլ նկատել է, որ այսօր կինո նկարում են նրանք, ովքեր գումար են հայթայթում.
«Մենք հոգնել ենք դռներ թակելուց, գումարներ հայթայթելուց։ Այսօր խուտուտչիների մի տարափ է մեր գլխին թափվել, այս «կվնշիկների»: Ասացի՝ գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, 15 րոպեից փախա, ինչի՞ մասին է խոսքը»։

7or.am