Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
Ապրիլի 5-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 19.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հովհաննես Կլնջյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.00-ին, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են Ավանի 6-րդ փողոցի երկու տները: Հովհաննես Կլնջյանը ապրիլի 6-ին՝ ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
Ապրիլի 5-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ժամը 19.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հովհաննես Կլնջյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.00-ին, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են Ավանի 6-րդ փողոցի երկու տները:
Հովհաննես Կլնջյանը ապրիլի 6-ին՝ ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: