ՄԱԿ. «Եմենում մարտի 19–ից բռնության զոհ է դարձել 549 մարդ»
Մարտի 19–ից Եմենում կիրառվող ռազմական գործողությունների և ահաբեկչությունների զոհ է դարձել է 549 մարդ, որոնցից 200–ը՝ խաղաղ բնակիչներ, 1707 մարդ վիրավորվել է։
Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը։
Սանայում մարտի 20–ին երկու մզկիթ էր պայթեցվել։ Վարչությունից ընդգծել են, որ իրենց հայտնած մահերի և տուժածների թիվն իրականում նվազեցված է. շատերը հնարավորություն չունեն հիվանդանոցներում բժշկական օգնություն ստանալու համար, բազմաթիվ ընտանիքներ էլ ինքնուրույն են կազմակերպում հարազատների թաղումը, նախքան կհաջողվի տեղեկություններ ստանալ այդ մասին։
ՄԱԿ–ից Եմենի հակամարտության կողմերին կոչ են արել անել ամեն ինչ՝ խուսափելու քաղաքացիական զոհերից, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության ազատ մուտքը՝ կարիքավորներին օգնելու համար։
«Շարունակվող հակամարտությունը և ավիահարվածները սահմանափակում են մարդասիրական աջակցությունը։ Հիվանդանոցներին կարևորագույն պիտույքներ մատակարարելու համար շտապ անհրաժեշտ է հակամարտության կողմերի թույլտվությունը»,–նշել են վարչությունից։
Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը՝ Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի և ՄԱԷ–ի ավիացիայի աջակցությամբ, մարտի 26–ի գիշերը սկսել են «Վճռականության փոթորիկ» գործողությունը շիական ապստամբների դեմ՝ «Անսար Ալլահ» շարժումից, որը վերահսկողություն է հաստատել Եմենի զգալի տարածքներում։ Արաբական կոալիցիային են միացել նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը։

7or.am