Աշխարհ

06.04.2015 10:15


Թուրքիայի դատախազությունն ավելի քան 30 զինվորականի ձերբակալության որոշում է կայացրել

Թուրքիայի դատախազությունն ավելի քան 30 զինվորականի ձերբակալության որոշում է կայացրել

Ստամբուլի գլխավոր դատախազությունը 34 զինծառայողի ձերբակալության որոշում է կայացրել, որոնց կասկածում են լրտեսման, ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու և կառավարության աշխատանքը խոչընդոտելու փորձերի համար։

«NTV» հեռուստաընկերության տվյալներով՝ համապատասխան որոշումն ընդունվել է «Սելյամ թաուհիդ» ահաբեկչական խմբավորման գործունեության հետաքննությամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության զինծառայողների գործով, որոնք 2014–ի հունվարին բեռնատարներով շարժվում էին թուրք–սիրիական սահման։

Նշվում է, որ թե՛ վերոնշյալ ահաբեկչական խմբավորումը, թե՛ բեռնատարների միջադեպը կապված են, այսպես կոչված, «զուգահեռ կառույցի» գործունեության հետ, որը մեղադրվում է երկրի ղեկավար անձանց հեռախոսազրույցներն ապօրինի գաղտնալսելու համար։

Գրում է «ՏԱՍՍ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը