Լրահոս

06.04.2015 09:44


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել է 10 ավտոմեքենա

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել է 10 ավտոմեքենա

Ապրիլի 5-ին՝ ժամը 23.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասում` ամառանոցների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AT 941 և «Նիսսան» մակնիշի 97 OT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 20.53-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 40 ուղևոր (4 կին և 2 երեխա):

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 14.23-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 32-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 UD 437 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ և 4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը