Լեհաստանի նախկին նախագահը մեղադրել է Ռուսաստանին ԵՄ–ն պառակտելու մտադրության համար
Ռուս քաղաքական գործիչները շարունակում են ԵՄ միասնությունը պառակտող քաղաքականություն վարել։
Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, «ICTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին։
«Ռուսաստանն առաջ էլ 28+1 եվրոպական քաղաքականությունն էր վարում. 28–ը երկկողմանի հարաբերություններն են ԵՄ անդամների հետ, իսկ 1–ը՝ ամենաանկարևորը՝ Բրյուսելը։ Իմանալով այդ մասին՝ ԵՄ–ն և եվրոպական առաջնորդները պետք է անեն առավելագույնը, որ այդ քաղաքականությունը չգործի»։
Կվասնևսկին հավելել է, որ Ռուսաստանը ԵՄ–ն արհեստական կառույց է համարում, որը պետք է ընկնի՝ ինչպես Խորհրդային Միությունը։

7or.am