Պայթյուն Ավան վարչական շրջանում. տունն ամբողջությամբ փլուզվել է
Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ):
Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն: