Անմոռուկներ դոշերիս ու մեխակներ ձեռքերիս, Ու ծիծաղը դեմքերիս, ու խինդը մեր կրծքի տակ, Հարյուրամյակ տոնելով՝ սարից իջանք մենք քաղաք: Ու քայլեցինք խայտալով ու շաղ տալով մայթերին Անմոռուկներ, մեխակներ, մինչ հասանք սուրբ կոթողին: Ու մարդիկ մեզ տեսնելով՝ իրենց տխուր աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, բերկրանք տեսան նորաբույր, ―Ի՜նչ խնդություն,― ասացին,― ի՜նչ խրախճանք, ցնծություն... Անցնում էինք երգելով ու շաղ տալով մայթերին Անմոռուկներ մոռացված հարյուրամյա մեր տոնին:
Անմոռուկներ դոշերիս ու մեխակներ ձեռքերիս
Անմոռուկներ դոշերիս ու մեխակներ ձեռքերիս,
Ու ծիծաղը դեմքերիս, ու խինդը մեր կրծքի տակ,
Հարյուրամյակ տոնելով՝ սարից իջանք մենք քաղաք:
Ու քայլեցինք խայտալով ու շաղ տալով մայթերին
Անմոռուկներ, մեխակներ, մինչ հասանք սուրբ կոթողին:
Ու մարդիկ մեզ տեսնելով՝ իրենց տխուր աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, բերկրանք տեսան նորաբույր,
―Ի՜նչ խնդություն,― ասացին,― ի՜նչ խրախճանք, ցնծություն...
Անցնում էինք երգելով ու շաղ տալով մայթերին
Անմոռուկներ մոռացված հարյուրամյա մեր տոնին:
Աննա Մնոյանի ֆեյսբուքյան էջից