Մանրամասներ «Հաղթանակ» կամրջից ցած նետված երիտասարդի մասին
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ապրիլի 2-ի երեկոյան «Հաղթանակ» կամրջից ցած նետված երիտասարդը Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Հարությունյանն է եղել:
Մեր տեղեկություններով` նա ապրել է տատիկի ու եղբոր հետ: Ժամանակին ունեցել է աշխատանք, կարողացել է հոգալ սեփական ապրուստը: Բայց 2 տարի առաջ, բոլորի համար անսպասելի, ազատվել է աշխատանքից՝ պատճառաբանելով, որ հոգնել է: 2013 թվականից մնալով տանը, անգործ՝ աստիճանաբար կորցրել է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը:
Նրան ճանաչողները պատմում են, որ հատկապես վերջին շրջանում նրա մոտ խոր դեպրեսիա է ի հայտ եկել: Երիտասարդը նույնիսկ անթաքույց հայտնել է կյանքին վերջ տալու իր ցանկության մասին: Բայց շրջապատում, ցավոք, դրան լուրջ չեն վերաբերվել: Ի դեպ, որոշ տեղեկությւններով՝ նա նաև դեպրեսիայի դեմ բուժվել է:
Այդուհանդերձ, վերջին կաթիլը, ամենայն հավանականությամբ, ավելացրել է անպատասխան սերը:
Սարգիսը սրտնեղել է, որ չի կարողանում ամուսնանալ, չունի ընկերուհի: Բայց մտերիմները կարծում են, որ նա սիրահարված է եղել մի աղջկա, բայց՝ անպատասխան:
Մանրամասներ «Հաղթանակ» կամրջից ցած նետված երիտասարդի մասին