Տնտեսական

04.04.2015 13:33


Զատկի շեմին չկարողացանք խուսափել թանկացումներից

Զատկի շեմին չկարողացանք խուսափել թանկացումներից

Զատկի շեմին չկարողացանք թանկացումներից խուսափել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Ըստ բանախոսի՝ դա պայմանավորված է նրանով, որ սպառողական շուկայում շատ են վերավաճառողները.

«Մարդիկ աշխատանք չունենալու պատճառով դարձել են վերավաճառողներ։ Կանաչեղենը ձեռքից ձեռք է անցնում, այդ պատճառով էլ 100 դրամից ապրանքի գինը դառնում է 200 դրամ»։

Չիլինգարյանի խոսքերով՝ նման իրավիճակի դժվար է հանդիպել ձվի շուկայում, քանի որ այս դեպքում շուկայում երկու կողմ է գործում՝ արտադրող և վաճառող. միջնորդներ չկան:

ԵՏՄ անդամակցությունն էլ, բանախոսի հավաստմամբ, տնտեսական դրական հեռանկարներ չի խոստանում, քանի որ այն արտադրանքը, որը ներմուծվում է ԵՏՄ-ից, բոլորովին էլ էժան չէ։

«Եվրոպական երկրների համեմատությամբ՝ ԵՏՄ-ից ներկրված ապրանքներն աչքի չեն ընկնում որակով, ուստի այստեղ կրկին տուժում է սպառողը թե՛ բարձր գնի, թե՛ որակի առումով»,- նկատել է Չիլինգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը