Լրահոս

04.04.2015 13:15


Ուսանողի պլանշետն է գողացել

Ուսանողի պլանշետն է գողացել

Ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկվել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարտի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, բուհերից մեկի սպորտդահլիճի պատուհանագոգից գողացել էր 1-ին կուրսի ուսանողի պլանշետը:
Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը