Սնանկության գործով կառավարիչը 12 հազ ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կ.-ն հայտնել է, որ ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքերն աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու և այդ կերպ գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին իրենից պահանջել է 10 հազ ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում առկա որոշակի խնդրով պայմանավորված` սնանկության գործով կառավարիչն իրենից նաև 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ հարուցված և նախաքննությունն ավարտված քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն