Աշխարհ

04.04.2015 11:35


Ռուսաստանն Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգով կզինի

Ռուսաստանն Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգով կզինի

Սպառազինության առքուվաճառքի համաշխարհային կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագիրը կարող է վերականգնվել, եթե ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող սպառազինության պատժամիջոցները հանվեն։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Հիշեցնենք, որ Իրանին և «վեցնյակին» հաջողվել էր համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ։

«Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, այդ թվում՝ սպառազինության վերացման դեպքում դա իրավիճակի զարգացման միանգամայն տրամաբանական տարբերակ է»,–ասել է Կորոտչենկոն՝ հավելելով, որ այդ պայմանագիրը կվերականգնվի Մոսկվային և Թեհրանին ձեռնտու պայմաններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը