Աշխարհ

04.04.2015 18:21


ՆԱՍԱ–ի աստղագետները տիեզերքում փայլող 8 խորհրդավոր օբյեկտ են հայտնաբերել

ՆԱՍԱ–ի աստղագետները տիեզերքում փայլող 8 խորհրդավոր օբյեկտ են հայտնաբերել

ՆԱՍԱ–ի աստղագետները հայտարարել են, որ «Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ տիեզերքում 8 խորհրդավոր օբյեկտ են հայտնաբերել, որոնք վառ կանաչ լույս են արձակում։

Գիտնականների հավաստմամբ՝ դա հազվագյուտ երևույթ է. փայլող օբյեկտներն իրականում իոնացված թթվածնի և այլ գազերի ամպեր են, «վառված» քվազարներ՝ ուժեղ ինքնաճառագայթվող մարմիններ։

Քվազարները տիեզերքի ամենապայծառ գոյացություններից են Ծիր կաթինի կենտրոնում՝ գերծանր սև խոռոչի շուրջ։

Խոռոչը դեպի իրեն է ձգում տիեզերական նյութերը, որոնք, շիկանալով բարձր ջերմաստիճանից, առաջացնում են քվազարների վառ լուսավորում։

Աստղագետները ենթադրում են, որ քվազարների ճառագայթները կարող են իոնացնել գազի ամպերը, որի արդյունքում էլ առաջանում են կանաչ փայլող գոյացությունները։

Նմանատիպ առաջին օբյեկտը բացահայտել է դանիացի ուսուցչուհի Հաննա վան Արքելը 2007թ.։

Գիտնականները մեծ կարևորություն են տալիս այդ մարմիններին, որոնց ուսումնասիրությամբ հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ նախկին գալակտիկաների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը