Լրահոս

04.04.2015 11:10


Այսօր «Բորուսիա»–ն կխաղա «Բավարիա»–ի հետ

Այսօր «Բորուսիա»–ն կխաղա «Բավարիա»–ի հետ

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 27–րդ մրցափուլի շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիա»–ն կհյուրընկալի մրցաշարային աղյուսակի առաջատար Մյունխենի «Բավարիա»–ին։

Ի տարբերություն նախորդ տարիների հանդիպումներին՝ այս մեկը չի հանդիսանում երկու հավասար մրցակիցների խաղ. ներկա դրությամբ՝ թիմերին 31 միավոր է բաժանում, և «Բավարիա»–ին հասնել «Բորուսիա»–ն չի կարող անգամ տեսականորեն։

Հենրիխ Մխիթարյանի թիմի համար առաջնայինը Եվրոպայի Լիգայում հայտնվելն է (6–րդ տեղի համար դորտմունդցիներին բաժանում է 5 միավոր) և Գերմանիայի գավաթը (կիսաեզրափակիչ դուրս գալու համար երեքշաբթի կմրցի «Հոֆենհայմ»–ի հետ)։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 20:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը