Աշխարհ

03.04.2015 23:00


ԱՄՆ–ը երախտապարտ է ՌԴ–ին Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում օգնության համար

ԱՄՆ–ը երախտապարտ է ՌԴ–ին Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում օգնության համար

ԱՄՆ–ը բարձր է գնահատում ՌԴ–ի համագործակցությունն Իրանի և «վեցնյակի» բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։ Ինչպես տեղեկացնում է «INTERFAX»–ը, Հարֆն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր հանգամանք էր։

«Այն փաստը, որ ՌԴ–ն և ԱՄՆ–ն, չնայած շատ հարցերում տարաձայնություններին, իրանական խնդրի դեպքում հայտնվեցին մեկ ճամբարում, շատ օգտակար էր բանակցությունների ընթացքի համար»,–ավելացրել է Հարֆը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմի բանակցողները կարևոր դեր են խաղացել իրանական միջուկային ծրագրի՝ տեխնիկական բնույթ ունեցող հարցերի լուծման դեպքում։ Իսկ դա հնարավոր է դարձել, քանի որ Ռուսաստանը, Հարֆի խոսքերով, տիրապետում է ատոմային էներգիայի հետ կապված բազմաթիվ «նոու–հաու»–ների և տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների։

Ի դեպ, Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցն էլ ընդգծել է, որ ԱՄՆ–ը չի աջակցի և չի ստորագրի Իրանի հարցով այնպիսի համաձայնագիր, որը կսպառնա Իսրայելին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Լոզանում ընդունված համաձայնագիրը լուրջ վտանգ է ներկայացնելու Իսրայելի գոյության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը