«Ժառանգություն»–ը ողջունում է Իրանի և «Վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը
«Ժառանգության» հայտարարությունը Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ
Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն:
Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը:

«Ժառանգություն» կուսակցություն
3 ապրիլի 2015թ.
Երեւան