2015թ. մարտի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:
Խորհրդի նիստը սկսվեց մարտի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2015թ. փետրվարին դիտվել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների կառուցվածքում «Միրգ», «Կաթնամթերք», «Հացամթերք» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների աճի ընդհանուր 3.0 տոկոսային կետով և «Բնակարանային, կոմունալ» ու «Հանգստի կազմակերպման» ծառայությունների սակագների աճի՝ ընդհանուր 0.9 տոկոսային կետով նպաստմամբ 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 5.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ամսվա վերջին կազմել է 4.2%:
2015թ. առաջին եռամսյակի անցած երկու ամիսների ընթացքում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի՝ սպասվածից բարձր աճերով պայմանավորված ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.5%-ով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է մասնավոր ներդրումների՝ սպասվածից քիչ նվազումը և իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսված ուղղվածությանը և գնահատվում է 1.9 ընդլայնող:
2015թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արտաքին առևտրի ցուցանիշների ամբողջական պատկեր դեռևս չկա` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, որը հստակեցվելուց հետո կներկայացվի հաջորդ հրապարակումներում:
Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք մարտին ընթացել են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններին համապատասխան. դրանք նվազել են՝ արձագանքելով այդ պահին դեռևս ֆինանսական շուկայում ուղղորդիչ համարվող լոմբարդային ռեպո տոկոսադրույքի նվազմանը, որը տարեսկզբից կտրուկ իջեցվել է և մարտի վերջին սահմանվել 12.0%: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը մարտի 19-ի դրությամբ՝նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 2.0 տոկոսային կետով՝ կազմելով 13.0%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 14.3%:
ՀՀ արտարժույթի շուկայում, նախորդ տարեվերջին ստեղծված լարվածությունը, ԿԲ կողմից կիրառված կտրուկ գործողությունների արդյունքում, 2015թ-ի առաջին եռամսյակում աստիճանաբար թուլացել է, ինչն արտահայտվել է այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի համեմատաբար կայուն վարքագծով: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքըԱՄՆ դոլարի նկատմամբ մարտի 19-ի դրությամբ՝ նախորդ ամսվա համեմատ արժեզրկվել է 0.8%-ով` կազմելով 479.5 դրամ, եվրոյինկատմամբ արժևորվել է 1.7%-ով՝ կազմելով 530.9 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 7.9%-ով` կազմելով 7.7 դրամ:
2015թ-ի առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և դրանք հիմնականում համահունչ են եղել կանխատեսված մակարդակներին: Միաժամանակ, հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսությանկազմակերպության (FAO) կողմից ս.թ. ապրիլի 2-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մարտին` նախորդ ամսվա նկատմամբնվազել է շուրջ 1.5%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 18.7%-ով): ԿԲ դիտարկումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 6.8%-ով(տ/տ 19.6% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինըկնվազի եռ/եռ 8.0%-ով (տ/տ 14.2% նվազում):
Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հումնավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի շուրջ 30.0% (տ/տ 50.0% նվազում), իսկ Լոնդոնիմետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կարձանագրի եռ/եռ 12.5% նվազում (տ/տ 17.2% նվազում):
2015թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 17.8%-ով:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոգոտու և թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրեց, որ 2014թ. ընթացքում դրամավարկային պայմանների շարունակական թուլացման լագային ազդեցությունը պահպանվել է 2015թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվության վրա: Միևնույն ժամանակ, ԿԲ կողմից նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ խստացման արդյունքում հաջողվեց կարճ ժամկետում թուլացնել տարեվերջի զարգացումների ազդեցությամբ ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում ստեղծվածլարվածությունը՝ դրանով իսկ կանխելով այդ դրսևորումների բացասական ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա:
Հիմնվելով վերոնշյալ զարգացումների վրա՝ Կենտրոնական բանկը տարեսկզբից կտրուկ իջեցրել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ նվազեցնելով շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Միաժամանակ, առաջին եռամսյակումուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը և իրականացվել են մակրոպրուդենցիալ այլ միջոցառումներ: Մասնավորապես, ՀՀ-ում գործող բանկերի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված և բանկերի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված երկարաժամկետ միջոցները ենթակա են զրոյական կամ նվազեցված դրույքաչափով պարտադիր պահուստավորման: Մակրոպրուդենցիալ միջոցառումների շրջանակներում մեղմացվել են արտաքին վարկանիշերի առկայության դեպքում ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների և արտահանմամբ զբաղվող վարկառուների արտարժութային վարկերի համար սահմանվող ռիսկի կշիռները:
Կատարված փոփոխությունները հնարավորություն կտանկարճ ժամկետում նվազեցնել պարտադիր պահուստավորման արդյունավետ դրույքը և իրական խթաններ ստեղծել բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար: Այսինքն՝ դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում էր, որը ՀՀ կառավարության և մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, KFW բանկ, Եվրոպական ներդրումային բանկ) հետ մատչելի պայմաններով ֆինանսավորման տարբեր սոցիալական (բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, ուսանողական վարկեր և այլն) և առանձին ոլորտների (ՓՄՁ աջակցության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, բնակարանային ֆինանսավորման և այլն) ծրագրերի իրականացման հետ մեկտեղ կընդլայնի վարկավորման հնարավորությունները և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին:
ԿԲ կանխատեսումների համաձայն առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, իսկ այնուհետև մինչև տարեվերջ կմոտենա նպատակային ցուցանիշին: Տնտեսական զարգացումներին զուգընթաց ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
2015 թվականի մարտի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով` սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը սահմանվում է 9.0%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%

ԿԲհասարակայնությանհետկապերիծառայություն