Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը հայտարարել է, որ սամբիստ Բախտիյար Աբասովից վերցրել են Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի 90 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը. մարզիկին սպառնում է նաև 2-3 տարվա որակազրկում:
«Ցավալի է, բայց պետք է խոստովանեմ, որ չհասկացա Աբասովին: Սկզբում նա ասաց, որ հիմնի ժամանակ վատ է զգացել իրեն, հետո էլ հայտարարեց, որ կքանստել է ղարաբաղյան պատերազմի պատճառով»,–ասել է Մամեդովը։
Աբասովի արարքը դատապարտել էր նաև Սամբոյի եվրոպական և համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը՝ հավելելով, որ միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի ադրբեջանցի մարզիկի որակազրկման հարցը:
Հիշեցնենք՝ արցախցի սամբիստ Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի հիմնի ժամանակ Աբասովը կքանստել էր։
Կքանստած ադրբեջանցի սամբիստին զրկել են մեդալից

7or.am