Նյույորքցի լուսանկարիչ Նևիդ Բարաթին տիեզերքի պատկերներ է ստեղծում խոհանոցում։ Արտասովոր նկարների համար բավական են անգամ ալյուրն ու քնջութը։
«Շատերն իսկապես հավատացած են, որ ես հրապարակում եմ լուսանկարներ բաց տիեզերքից։ Ո՞վ գիտե. միգուցե իմ ստեղծածն իսկապե՞ս գոյություն ունի»,–պատմել է լուսանկարիչը։
Բարաթին շաղ է տվել ալյուրն ու քնջութը, սուրճով և գունավորված ջրով լի բաժակներ դրել տեսածրիչի (սքաներ) ապակուն, որից հետո տեսածրել է (սքանավորել) դրանք՝ սարքի կափարիչը բաց թողնելով։
Միգամած տիեզերքի նկարներից մեկն, օրինակ, Բարաթին ստեղծել է կատվի մազերից,մանրած սխտորից, աղից, ալյուրից, չամանից և քրքումից, շաքարավազից, կավճից, ձիթապտղի յուղից և կոսմետիկայից։
Ստորև պատկերված արբանյակներն իրականում բաժակի հատակի արտացոլումն են՝ ջրով և սննդային ներկանյութով՝ 50/50 հարաբերակցությամբ, երբեմն՝ կոկոսի յուղի հավելումով, աստղերն էլ իրականում աղ, դարչին, սոդա և այրոցի հաբեր են։
Տիեզերքը խոհանոցում (լուսանկարներ)
Նյույորքցի լուսանկարիչ Նևիդ Բարաթին տիեզերքի պատկերներ է ստեղծում խոհանոցում։ Արտասովոր նկարների համար բավական են անգամ ալյուրն ու քնջութը։
«Շատերն իսկապես հավատացած են, որ ես հրապարակում եմ լուսանկարներ բաց տիեզերքից։ Ո՞վ գիտե. միգուցե իմ ստեղծածն իսկապե՞ս գոյություն ունի»,–պատմել է լուսանկարիչը։
Բարաթին շաղ է տվել ալյուրն ու քնջութը, սուրճով և գունավորված ջրով լի բաժակներ դրել տեսածրիչի (սքաներ) ապակուն, որից հետո տեսածրել է (սքանավորել) դրանք՝ սարքի կափարիչը բաց թողնելով։
Միգամած տիեզերքի նկարներից մեկն, օրինակ, Բարաթին ստեղծել է կատվի մազերից, մանրած սխտորից, աղից, ալյուրից, չամանից և քրքումից, շաքարավազից, կավճից, ձիթապտղի յուղից և կոսմետիկայից։